Իտալիայի նախկին վարչապետ, «Հառա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին դեկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է Միլանի San Raffaele հիվանդանոցում՝ «սրտի ռիթմի» հետ կապված խնդիրների պատճառով հետազոտվելու համար, տեղեկացնում է askanews գործակալությունը:

 

Գործակալության տեղեկատվությամբ՝ 80-ամյա քաղաքական գործչի բուժող բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն հավաստիացրել է, որ հետազոտությունն արդեն ավարտվում է, եւ ամենամոտ ժամանակներս Բեռլուսկոնին դուրս կգրվի հիվանդանոցից:

 

Ընթացիկ տարվա հունիսին նախկին վարչապետն աորտայի փականի փոխարինման վիրահատության է ենթարկվել: Վիրահատական միջամտությունից հետո բժիշկները քաղաքական գործչին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքական կյանքից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: