Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Կոտայքի թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է ԵԿՄ հոգևոր սպասավոր' Բանակի հոգևոր առաջնորդի իշխանության ներքո:

Արժանապատիվ Տ. Ավետիք քահանա Մարտիրոսյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում հոգևոր ծառայությունից, այսուհետև կսպասավորի Սյունյաց թեմում:

Կատարվել են նաև 2016 թ. հոկտեմբերի 23-ին ձեռնադրված և 40-օրյա պահեցողության ու պատրաստության շրջանն ավարտած քահանաների նշանակումները:

Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Ասրյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Մաշտոց քահանա Հմայակյանը' Կոտայքի թեմում, Արժանապատիվ Տ. Հովսեփ քահանա Սարգսյանն ու Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանը' Արարատյան Հայրապետական թեմում:

Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Ոսկանյանը և Արժանապատիվ Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանն իրենց հոգևոր սպասավորությունը կբերեն Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Մարգարյանը' Ֆրանսիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Անտոնյանը' Շիրակի թեմում:

Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանն իր ծառայությունը կբերի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: