2016/17 մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվելու ընթացքում Երևանի «Բանանց»-ը կանցկացնի երկու արտասահմանյան հավաք:

Առաջին հավաքը «Բանանցը» կանցկացնի հունվարի 27-ից փետրվարի 5-ը՝ Նովոռոսիյսկից ոչ հեռու՝ Աբրաու-Դյուրսո կղզու ափին գտնվող «Футбольный мир» սպորտային բազայում:

Երկրորդ հավաքը տեղի է ունենալու փետրվարի 11-20-ը՝ Անթալիայում: Այստեղ փետրվարի 12-ին տեղի է ունենալու ընկերական հանդիպում՝ Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականների միջև, որին մասնակցելու են հիմնականում Հայաստանի առաջնությունից հրավիրված ֆուտբոլիստներ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում վերսկսվելու է 2017 թվականի մարտի հինգին, «Բանանց»-«Ալաշկերտ» խաղով:

Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: