Պրեմիալ ավտոմեքենաների Lexus ճապոնական բրենդը IS սեդան նոր մոդելի գովազդային արշավի շրջանակներում ցուցադրել Է հատուկ տարբերակ, որը անվանվել է LIT IS: Այդ մասին դեկտեմբերի 8-ին հայտնել է Highsnobiety-ն:

 

Ավտոմեքենայի կորպուսը պատված Է 42 հազար լուսադիոդներով, որոնք թույլ են տալիս փոխել նրա գույնը: Մեքենան հավաքվել է միակ օրինակով, դա Vevo երաժշտական տեսակայքի հետ իրականացված համատեղ նախագիծ է:

 

Ավտոմեքենան օգտագործվել է բրիտանացի երգչուհի Dua Lipa-ի Be the One տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: