Վայրի բնության մեջ ընձուղտների թվաքանակը վերջին երեք տասնամյակների ընթացքում նվազել է 40 տոկոսով, եւ այժմ այդ կենդանիներին անհետացում է սպառնում: Այդ մասին ասված է Բնության պահպանման միջազգային միության (ԲՊՄՄ) զեկույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 8-ին:

 

«Այդ փառահեղ կենդանիները հայտնվել են դանդաղ անհետացման սպառնալիքի տակ»,-ընդգծվում է զեկույցում:

 

Նշվում է, որ աշխարհի ամենաբարձրահասակ ցամաքային կաթնասունների թվականակը 2015 թվականին 100 հազարից ցածր մակարդակ է ընկել հիմնականում բնապահպանության հետ կապված խնդիրների եւ որսագողերի գործունեության պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: