Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի վերջնամասում այրվում է վագոն տնակ:

 

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի վերջնամասում այրվում է ոչ բնակելի վագոն տնակ' ամբողջությամբ (մոտ 27 քմ) և խոտածածկույթ (մոտ 1 հա):

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել' 17.05-ին: