«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան անդրադարձել է Եվրոպայի լիգայում «Զարյա»-ի դեմ հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղին և նշել.

 

«Ամեն օր տեսնում ենք, թե որքան լավ ֆուտբոլիստ է Մխիթարյանը: Մենք ունենք թե՛ Մխիթարյանի, և թե՛ թիմի մյուս ֆուտբոլիստների կարիքը»:

 

Եվրոպայի լիգայի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 2:0 հաշվով հաղթել է «Զարյա»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: