Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով նախնական դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 15-ին:

 

Այս մասին Mediamall.am լրատվականը տեղեկանում է Datalex.am պորտալից:

 

Այսպես ուրեմն, դատավոր Իշխան Զաքարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

 

Էլզա Գարեգինի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով' կատարել է կաշառքի միջնորդություն:

 

Էլզա Զաքարյանը, հիշեցնենք, որ փաստաբան է, և նրա նկատմամբ, կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու վերաբերյալ:

 

Արդեն նախկին դատավոր, գործով մեղադրյալ Իշխան Զաքարյանը գտնվում է կալանքի տակ:

 

Դատավորին կդատի նրա արդեն նախկին գործընկեր, դատավոր Կարեն Մարդանյանը: