Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվել «Յունայթեդ»-ի թվիթերյան պաշտոնական էջում անցկացված քվեարկության արդյունքում։ Կիսապաշտպանը ստացել է ձայների 87%-ը:

Հայաստանի Ազգային թիմի ավագն այս խաղում դարձավ միակ գոլի հեղինակը, իսկ խաղավարտից քիչ առաջ վնասվածքի պատճառով փոխարինվեց: