Արդեն 6-րդ տարին անցկացվող մանուկների ամենասիրելի «Մուլտիկնիկ 2016» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել փոքրիկ ստեղծագործողներին ու երգիչ-երգչուհիներին: Տոնական միջոցառման ու «Մուլտիկնիկ 2016» մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն ու աջակիցը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է: 

 

«Սա երեխաների օրը հեքիաթի վերածելու և նրանց սպասելիքներն իրականացնելու լավագույն առիթն է»,-ասում են ծնողները և շնորհակալություն հայտնում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ու անձամբ Գագիկ Ծառուկյանին՝ փոքրիկների ամենսիրելի հաղորդաշարի տոնական միջոցառմանը աջակցելու և իրենց ու իրենց երեխաների օրը հիշարժան դարձնելու համար:

 

Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում.