Փարիզի Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 13-ին զբոսաշրջիկների համար փակ է անձնակազմի գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնել է Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունը:

 

Կազմակերությունում ափսոսանք են հայտնել, որ արդեն տոմսեր գնած շատ զբոսաշրջիկների չի հաջողվի այցելել տեսարժան վայր:

 

Աշտարակի տարբեր ծառայությունների ախատողները, թվով շուրջ 300 մարդ, պահանջում են բարելավել աշխատանքի պայմանները եւ բարձրացնել աշխատավարձերը: Բացի դրանից, նրանք բողոքում են այս թեմաների շուրջն իրենց հետ բանակցություններ վարելուց եւ ընկերության քաղաքականությունը քննարկելուց շահագործող ընկերության հրաժարվելու դեմ:

 

Տարեկան Էյֆելյան աշտարակ է այցելում ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ, նրանց 80 տոկոսն օտարերկրացիներ են: France-Presse գործակալության տվյալներով՝ այժմ տուրիստական հոսքի սեզոնային նվազում է դիտվում. աշտարակ է բարձրանում օրական վեց հազար մարդուց ոչ ավելի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: