Մոսկվան պատրաստ է աշխատել Թիլլերսոնի հետ, որին Թրամփը որոշել է նշանակել ԱՄՆ-ի պետքարտուղար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

Նա ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրված ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլլերսոնին բնութագրել է որպես պրագմատիկ մարդ, ինչը թույլ է տալիս ակնկալել ռուս-ամերիկյան համագործակցության զարգացում:

 

«Մենք դա ընդունում ենք որպես ընտրված նախագահի որոշում, պատրաստ ենք աշխատել բոլոր այն գործընկերների հետ, որոնք շահագրգռված են Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերությունների զարգացմամբ,-հայտարարել է Լավրովը մամուլի ասուլիսում:-Կարծում եմ, որ ե՛ւ նախագահ Թրամփը, ե՛ւ ապագա պետքարտուղարը պրագմատիկ մարդիկ են, ակնկալում ենք, որ այդ պրագմանիզմը լավ հիմք կլինի փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար»: