Mediamall.am լրատվական կայքն ամփոփում է դեկտեմբերի 14-ի աշխատանքային չորեքշաբթին, և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Թշնամին շարունակում է ոտնձգություններ իրականացնել և խախտել հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հրադադարը: Ադրբեջանական բանակը այս գիշեր ևս խախտել է հրդադադարը:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


«Միասնություն» շարժման երիտասարդները այսօր Վանաձորի մանկատան երեխաների օրը տոն են դարձրել: Մանրամասներն ու լուսանկարները դիտեք ԱՅՍՏԵՂ:


Շարժումն աջակցում է նաև պատանի մարզիկներին:

 

Դեկտեմբերի 13-ին «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ, «Զարգացման ուղի» նախաձեռնության ղեկավար Հայկ Պետրոսյանը խրախուսական նվերներ հանձնեց «Այկիկենդո» կարատեի հայկական ֆեդերացիայի մի խումբ սաների, ովքեր օրեր առաջ լավագույնս էին իրենց դրսևորել Թբիլիսիում կայացած առաջնությանը:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.


Այն, որ Հայաստանի տնտեսության հիմնական գերխնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, շարունակում է մնալ տնտեսության ծայրահեղ մոնոպոլիզացվածությունը, հայտնի է նույնիսկ նրանց, ովքեր ո՛չ քաղաքականությունից, ո՛չ էլ տնտեսությունից առանձնապես «գլուխ չեն հանում». տարիներ ի վեր խոսվել ու խոսվում է այս խնդրի մասին, ու բազում անգամներ է փաստվել այն խայտառակ իրավիճակը, որի պատճառով մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական մթնոլորտն այդպես էլ հնարավոր չի լինում շտկել: Մոնոպոլիստների անունները չնայած որևէ մեկի համար երբևէ գաղտնիք չեն եղել, սակայն այս հանգամանքը ոչ մի կերպ չի նպաստել սույն խնդրին վերջնական լուծում տալուն:Ու հիմա ինչ-որ հրաշքով հանկարծ պարզում ենք, որ դիցուք բանանի ներկրման հարցում այլևս ազգս ազատ է, իսկ որպես ասվածի անհերքելի ապացույց այսուհետ ծառայելու են Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում նրա իսկ կողմից ներկրված բանանները:


Մանրամասները՝ կարդացեք Բաբանովի «Ահա թե ինչ նկատի ուներ վարչապետը...» վերլուծությունը:


Լրագրող Քրիստինա Աղալարյանը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղազարյանի հետ: 

 

Զրույցի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ամփոփել է տարին: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին հարվածելու և հայհոյելու համար, այսօր ՀՔԾ է կանչվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ բացատրութուններ տալու:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. բնակարանում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու կիսաայրված դի: Թեմային ծանոթացեք ընթերցելով հրապարակումը:


Նաիրիտ գործարանի տնօրենն էլ ՀՀ վարչապետի անունից այս ու այն կողմ հայտարարություններ է անում: Կարդացեք հրապարակումը, և ծանոթացեք արտադրական հսկայի շուրջ շարունակվող սկանդալները:


Օրվա մյուս թեմաներին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: