Երեկ' դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 18:00-ի սահմաններում Թումանյան փողոցում՝ «Ինեկոբանկ»-ի գլխավոր մասնաշենքի մոտ, առատ ձյան հետևանքով հաստաբուն ծառից մի ճյուղ պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Աշոտ Դավթյանին պատկանող Nissan մակնիշի 34 OZ 695 համարանիշի ավտոմեքենայի վրա:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենայում մարդ չի եղել:

 

Հրշեջ-փրկարարները մեքենայի վրայից հեռացրել են ճյուղը:

 

 Մանրամասն՝ shamshyan.com կայքում: