Արդեն 15 օր շարունակ՝ անձրևին, ձյանը, ցրտին ու բքին՝ կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը, ով իր խոսքով՝ խաբեության զոհ է դարձել և այդ գործում թվարկում է մի շարք պետական և քաղաքական գործիչների անուններ:

 

Ազատամարտիկը պահանջում է հանդիպում վարչապետի հետ, սակայն այդ հանդիպումը մինչ օրս տեղի չի ունեցել:

 

Հիշեցնենք, որ ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը 55.000 դոլար գումարը պայմանագրով տվել է «Արցախ» բանկի կադրերի պետ Անուշիկ Շահրամանյանին, ով, ըստ ազատամարտիկի, այդպես էլ չի վերադարձել այդ գումարը:

 

Դրան հաջորդել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ վաշխառության համար Սարգիս Ղազարյանին դատապարտել տուգանքի՝ 300.000 ՀՀ դրամի չափով:

 

Սոնա Հարությունյան