Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը տոնում ծննդյան 21-ամյակը:

Եվրոպայի չեմպիոնը ծնվել է 1995 թվականին, Սամարղան գյուղում: 2016 թվականին Նորվեգիայի Ֆորդե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 367 կգ արդյունքով նա դարձավ հինգ աշխարհամասի չեմպիոն: 2015 թվականի աշխարհի առաջնությունում 363 կգ արդյունքով երրորդ տեղում էր:

Կարապետյանը մասնակցեց նաև 31-րդ Ամառային օլիմպիական խաղերին, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտել ելույթը: