«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Գորիսում ինքնասպանության դեպք է գրանցվել. կինն ամուսնուն հայտնաբերել է լոգարանում կախված վիճակում:

 


Մեր տեղեկություներով՝ 39-ամյա տղամարդու կինը, աշխատանքից վերադառնալով, նրան հայտնաբերել է կախված վիճակում:

 


Ապրանքների առք ու վաճառքով զբաղվող տղամարդու գործերն այնքան էլ հաջող չեն ընթացել և ինքնասպանություն գործելուց առաջ երկտող է թողել՝ հետևյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ ինձ ների… ես փողերը չեմ վերցրել, ուղղակի միշտ տակ եմ տվել...»:

 


Գրառման մեջ նա նաև հայտնել է, թե որտեղ իրեն հուղարկավորեն:

 

Աղբյուր' Փաստինֆո