Վերջին մեկ տարում հայկական դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ աստիճանաբար արժեզրկվել է. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

 

«Նման միտում կա: Աշխարհի բոլոր երկրներում էլ այդպես է և աշխարհի բոլոր տեղերում էլ դոլարային ամրապնդումներից հետո ցանկացած տնտեսությունում տեղի է ունենում դրամի արժեզրկում»,-անդրադառնալով դրամի արժեզրկմանն՝ ասաց նա:

 

Պատգամավորի խոսքով՝ հարևան երկրներում ևս դոլարն աևժևորվել է. «Մեր կողքի երկրները նայեք. թուրքական, իրանական, վրացական շուկան, ֆունտը, եվրոն, այնպես որ՝ տնտեսական պրոցեսներ են»,- հավաստիացրեց տնտեսագետ պատգամավորը, ով նույնպես այն համոզմունքին է, որ վերջին տասը տարիների ընթացքում տարածաշրջանում ամենակայունը հայկական դրամն է:

 

«Սա կախված է ոչ միայն արտաքին գործոններից, այլև՝ դրամավարկային քաղաքականությունից, պարտավորություններից: Սա ունի բացասական ու դրական կողմեր. հայկական դրամն արհեստական չէ, որ կայուն է»,- եզրափակեց նա: