Կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրեց 60 մլն դրամ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ գումարը հատկացվում է պահուստային ֆոնդից:

 

Հիմնադրամը 2011թ.-ից իրականացնում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում», ինչպես նաև 2015թ.-ից սկսած «Կրթաթոշակ սահմանամերձ համայնքների ուսանողներին» ծրագրերը:

 

Ընդհանուր առմամբ 2011-2016թթ. ընթացքում կրթաթոշակ են ստացել մոտ 5000 ուսանողներ: