ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում' բժիշկ-մասնագետը, հերթական անգամ դեկտեմբերի 14-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց՝ Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ:

Այցի ընթացքում կատարվել են նշված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման ուսումնասիրություններ:

Առանձնազրույցի ընթացքում տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել:

Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: