ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի են Աշոցքի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհները:

 

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:

 

Գորիսի ավտոճանապարհին ձյուն է տեղում:

 

Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց է:

 

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: