Mediamall.am լրատվականը ամփոփում է դեկտեմբերի 15-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սահմանում այս գիշեր ևս լարված է եղել: Թշնամին, խախտելով հրադադարը, հակամարտ զորքերի շփման ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

 

ԼՂՀ ՊՆ հայտարարությանը ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:


«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհդի ղեկավար Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ սուրբ Զատիկի կապակցությամբ:


Սիրելի´ եզդի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ «Այդա Էզդիտ» սուրբ Զատիկի կապակցությամբ: Եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են և մշտապես մեծ ներդրում են ունեցել ու ունենում հայոց պետականության կայացման գործում: Մենք մշտապես եղել ենք կողք-կողքի՝ ունենանալով մեկ ընդհանուր նպատակ՝ կերտել ուժեղ ու միասնական պետություն: Դրա վառ ապացույցն է 2016թ.-ի ապրիլի քառօրյա պատերազմը, որի ժամանակ հայերի հետ կողք-կողքի կռվեցին բազմաթիվ եզդիներ՝ չխնայելով իրենց կյանքն ու առողջությունը՝ հանուն Արցախի ու Հայաստանի:


Ուղերձն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

Այն մասին, թե ինչպես ստացվեց, որ աղետից նույնիսկ 28 տարի անց էլ երբեմնի ծաղկուն քաղաքն այդպես էլ չի կարողանում շտկել մեջքն ու դուրս պրծնել չքավորության անխնա ճիրաններից, խոսել կարելի է անվերջ. այս փաստն, ըստ էության, լավագույն ապացույցն ու հետևանքն է պետության անկազմակերպվածության ու անհետևողականության: Մեր ժամանակների մեծագույն բարերար Գագիկ Ծառուկյանն, ինչպես հայտնի է, օրերս այցելել էր Գյումրի՝ տեղում անձամբ ծանոթանալու տեղի բնակչության ամենալայն շերտերին հուզող խնդիրներին, տեղում դրանց լուծումներ տալու:

 

Մանրամասները կարդացեք Բաբանովի՝ «Պետության գործառույթն՝ ուսերին...» հրապարակումը: 

 

Բաբանոբվի հրապարակումից դեռ ժամեր չէր անցել, երբ եղավ մի նոր հրապարակում.

 

Գագիկ Ծառուկյանը Թալիշում արիաբար զոհված Գևորգ Վարդանյանի ընտանիքին բնակարան է նվիրել : Թեմային մանրամասներն ու պատմող ռեպորտաժը՝ դիտեք ԱՅՍՏԵՂ:


Մյուս թեմաներին անդրադառնալով հիշատակենք լրագրող Քրիստինա Աղալարյանի հրապարակումը: 

 

Լրագրողը մեջբերել է միլիարդատեր Սամվել Կարապետյանին, ով ասել է, որ «Տաշիր գռուպ»-ը չի խոչնդոտի Նաիրիտի հնարավոր առողջացմանը:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա գործունեության մասին: 

 

Հետևեք քաղաքացիների պատասխանին ԱՅՍՏԵՂ:


Վերջին օրերին, համացանցում հաճախ են պատահում լուրեր այն մասին, որ այս կամ այն հայը կապի է դուրս եկել բաքվի հայ դավաճանների հետ:



Թեմայի մասին խոսել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանացային անցուդարձին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: