ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ամենայն բարիք և մեծագույն հաջողություններ աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված վճռական ջանքերում: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

«Դուք վայելում եք խորին հարգանք, մեծ համակրանք և բարձր հեղինակություն հայ ժողովրդի կողմից, ինչը առիթ ենք ունեցել զգալու 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած Ձեր այցի ժամանակ:

 

Ջերմությամբ լի Ձեր այցը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական և միջեկեղեցական ավանդական բարեկամական հարաբերությունների պերճախոս վկայությունն է և համերաշխության կարևոր պատգամ այսօրվա հակամարտող աշխարհին»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: