Գերմանական Բունդեսթագի փաստաթղթերի հրապարակման հետ կարող է կապ ունենալ Գերմանիայի դաշնային ժողովի անդամներից մեկը, գրում է Der Spiegel-ը: Հենց նա կարող էր WikiLeaks-ին փոխանցել պորտալի հրապարակած փաստաթղթերը գերմանական հետախուզության և ԱՄՆ ԱԱԳ-ի համագործակցության մասին:

Ոչ մի ապացույց չկա, որ հրապարակված տվյալները ստացվել են ցանցահենային հարձակումների հետևանքով, առավել ևս որ այդ հարձակումներին մասնակից են ռուսները, նշում է պարբերականը: Առաջնային վարկածը ներկայումս այն է, որ WikiLeaks-ը Բունդեսթագում իր գործակալն ունի, որն անմիջական կապ է ունեցել ազգային հետախուզությունների համագործակցության հետաքննության հետ:

Դեկտեմբերի 1-ին WikiLeaks-ը մոտ 2 500 փաստաթուղթ է հրապարակել: Իսկ Բունդեսթագի սերվերի վրա հարձակման մասին առաջին տեղեկությունները հայտնվել են դեռևս անցած տարվա մայիսին: ԶԼՄ-ները բազմիցս ենթադրություններ են հայտնել, որ այդ դեպքերի հետևում կարող են ռուս ցանցահեններ լինել: