Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 19-ի աշխատանքային երկուշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սկսենք սահմանային իրավիճակի մասին տրված տեղեկատվությամբ: ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից /շուրջ՝ 500 կրակոց/ և դիպուկահար հրացաններից /34 կրակոց/ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /մոտ 35 անգամ/:

 

Մանրամասները՝ ԱՅՍԵՏԵՂ:

 

Օրվա մեջ սարսափելի ողբերգության մասին լուր ստացվեց: Լոռու մարզում, մայրը սպանել էր իր երկու երեխաներին և ինքն էլ ինքնասպան էր եղել:

 

Սարսափելի այս ողբերգության մասին տեղեկություններին ծանոթցեք ԱՅՍՏԵՂ:


Թեմայի մասին հոգեբանի հետ է զրուցել լրագրող Քրիստինա Աղալարյանը: Հոգեբանի կարծիքը՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Գագիկ Ծառուկյանի վերադարձով լավագույնս կլցվի քաղաքական դաշտի բացը: Այս մասին Լուրեր.com կայքի հետ զրույցում ասել է «Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:


Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Ծառուկյանի վերադարձի մասին այսօր խոսել է նաև «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը: Ավետիսյանը նշել է, որ Ծառուկյանի վերադարձը բավականին սպասված է:

 

Սարգիս Ավետիսյանի հետ հարցազրույցը կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Լևոն Տեր- Պետրոսյանի ելույթին անդրադառնալով, վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.


Տեր-Պետրոսյանը ողջ քաղաքական պատասխանատվությունը թոթափում է բեղավորի ուսերից ու այն դնում Հայաստանի վրա' փորձելով հասարակությանը ներշնչել իր կողմից հաճախ շեշտվող այն միտքը, թե Հայաստանը թույլ է, անպատրաստ, տկար' առաջ տանելու խնդրի կարգավորման այն տարբերակը, որն ամենից շատն է ձեռնտու մեզ: Այս իմաստով' ավելորդ չէ նկատել, որ 90-ականների Լևոն Տեր-Պետրոսյանի ու 2016-ի Տեր-Պետրոսյանի միջև գոյություն ունեցող տարբերությունը զրոյական է. նույն պարտվողական կեցվածքը' հակված ղարաբաղյան խնդրի անորոշ փուլային լուծմանը, երբ մեր կողմից հանձնվում են ազատագրված հողերն, իսկ դրա դիմաց Արցախը, բացառապես Ալիևի մեծահոգության արդյունքում, ձեռք է բերում ինչ-որ միջանկյալ կարգավիճակ:


Մանրամասները՝ կարդացեք Բաբանովի «Անհուսության դասական դաս' առաջին նախագահից…» վերլուծությունը:

 

Դատաիրավական զավեշտ: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային անցուդարձին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: