Հարվարդի ինժեներային եւ կիրառական գիտությունների դպրոցի (SEAS) մի խումբ գիտնականներ կարողացել են ստեղծել աշխարհում ամենափոքր ռադիոընդունիչը վարդագույն ադամանդի մեջ, հաղորդում է Motherboard-ն:

 

Այն գործում է հատուկ թերության՝ NV-կենտրոնի կամ ազոտա-տեղակայման թափուրքի շնորհիվ, որը գոյանում է ալմաստի բյուրեղային ցանցում, երբ ածխածնի ատոմներից մեկը փոխարինված է ազոտով:

 

Փոքրաչափ ռադիոն ունի այն բոլոր հիմնական տարրերը, որոնք ունեն դասական ռադիոները. սնուցման աղբյուր, ընդունիչ, Էլեկտրամագնիսական ալիքները էլեկտրական հոսանքի վերածող կերպափոխիչ, տյուներ, դինամիկ:

 

Մասնագետները հայտարարում են, որ իրենց սարքն անհավատալիորեն դիմացկուն է եւ կարող է աշխատել ամենախիստ պայմաններում: Այսպես, ամենափոքր ռադիոընդունիչը կարող է երաժշտություն նվագարկել ավելի քան 350 աստիճան ջերմաստիճանի դեպքում: