ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:

 

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: