Վիեննայից Երեւան ուղեւորված եւ եղանակային վատ պայմանների պատճառով նորից Վիեննա վերադարձած օդանավի ուղեւորները հնարավոր է դեկտեմբերի 22-ին վերադառնան Հայաստան' Վիեննա-Երեւան չվերթով, որը կկայանա այսօր գիշերը ժամը 4.30-ին:

Այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ավիաընկերությունը դեկտեմբերի 21-ի չկայացած չվերթի դիմաց նախաձեռնություն էր հայտնել հոգալու ուղեւորների փոխադրման խնդիրը: