Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Հալեպի ազատագրումը դարձավ «ոչ միայն Սիրիայի, այլեւ բոլոր նրանց հաղթանակը, ովքեր արդյունավետ ավանդ են ներդնում ահաբեկիչների դեմ պայքարում, նախեւառաջ Ռուսաստանի եւ Իրանի»: Ինչպես տեղեկացնում է SANA գործակ ալությանը, նա Դամասկոսում հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ:

Ասադն իրանցի պատվիրակի հետ քննարկել է «դիվանագիտական այն ջանքերը, որոնք գործադրվում են ահաբեկիչների ելուզակախմբերի դեմ սիրիական ժողովրդին պարտադրված պատերազմի դադարեցման համար, մասնավորապես, դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանա-թուրքական եռակողմ հանդիպման արդյունքները»:

Կողմերը կարեւորել են Հալեպում ձեռք բերված հիմնարար հաջողությունը սիրիական հողում ահաբեկչության մնացած օջախների վերացման եւ այնպիսի լուծում գտնելու նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման համար, որը վերջ կդնի հակամարտությանը»,-նշվում է կառավարական գործակալության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: