Դեկտեմբերի 22-ին, ժամը 21:44-ի մոտակայքում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Մատենդարանի տարածքում նկատվում է ծուխ և առկա է հրդեհի վտանգ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը լուրի իսկությունը ճշտեց Մատենադարանից: Մեր հարցմանն՝ արդյոք երեկ հրդեհ է բռնկվել Մատենադարանում, պատասխանեցին, որ կաթսայատնից միշտ ծուխ է դուրս գալիս, դա սովորական երևույթ է, և այդ ծխի հիման վրա ահազանգել, որ հրդեհ է բռնկվել, սխալ է:

 

«Մատենադարանում հրդեհ չի բռնկվել և ահազանգը կեղծ էր»,- մեզ փոխանցեցին Մատենադարանից:

 

Աղավնի Սուքիասյան