ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է, որ Կառավարության նախաձեռնած փոփոխությունները, բնականաբար, միանգամից տեսանելի չեն լինի: «Դրանք տեսանելի կլինեն հաջորդ երկու տարիների ընթացքում»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման հարյուր օրը, ասաց պատգամավորը:

 

Մեր դիտարկմանը՝ պնդում եք, որ արդյունավետ ծախսերը կրճատվել են, սակայն այսօր էլ հսկայական միջոցներ ու գումարներ են վատնվում ամանորյա բացիկների ու նման կարգի շռայլությունների համար, պատգամավորն արձագանքեց. «Բացիկներ գնելը անարդյունավետ ծախս չէ: Շնորհավորանքները երբևէ անարդյունավետ չեն եղել: Դրանք ընդամենը հորինված միջոցներ են՝ ինչ-որ բացասական երևույթներ նկատելու համար, բայց դա այն բնագավառը չէ, որ ասենք անարդյունավետ ծախս է: Ես բոլորին շնորհավորում եմ առանց բացիկների, որն արդյունավետ շնորհավորանք կարող եք համարել»,- եզրափակեց նա:

 

 Արմինե Եփրեմյան