Թաիլանդի մայրաքաղաքից հյուսիս ընկած շրջանում գտնվող Ռանգսիտի համալսարանի ուսանողներն այժմ կարող են ուսման դիմաց վճարել ոչ թե փողով, այլ բրնձով: Բնամթերքով նման հատուցումը բուհի ղեկավարությունը հարկադրված է եղել սահմանել, որպեսզի օգնի գյուղացիական այն ընտանիքներից սով որողներին, որոնք դժվարին ֆինանսական դրության մեջ են հայտնվել այդ հատիկային մշակաբույսի գների անկման պատճառով:

«Մենք պետք է դժվարին պահին աջակցենք գյուղացիներին, քանի որ նրանք են պահում մեր երկիրը»,-ընդգծել է դեկան Վորաչատ Չուդչոմչանը, ով ղեկավարում է ուսանողական այն ծրագիրը, որը ուսումնառության դիմաց վարձավճարի ամբողջական կամ մասնակի մարում է ենթադրում բրնձի բարտերի ճանապարհով: Նրա խոսքով՝ այդ առաջարկությունից արդեն օգտվել է 19 մարդ: