Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայացրել է ոսկու համաշխարհային շուկայում 2016-ի նոյեմբերի դրությամբ տիրող իրավիճակը արտացոլող զեկույց:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ներկայացված զեկույցի համաձայն' Ադրբեջանը վերջին երկու ամսում իր ոսկու պահուստներից վաճառել է 95 հազար ունցիա (2,6 տոննա) կամ ոսկու ընդհանուր պահուստների 12 տոկոսը:

Ոսկու համաշխարհային խորհրդի վերջին զեկույցի համաձայն' Ադրբեջանի ոսկու ընդհանուր պահուստները կազմում են 30,2 տոննա:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանը , որի պետական բյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում, ինչը ըստ ադրբեջանական փորձագետների' պայմանավորված համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի անկմամբ 2017 թվականին ավելի է խորանալու:

Ճգնաժամում հայտնված Ադրբեջանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ելքեր է փնտրում: Ոսկու պահուստները վաճառելուց բացի, Ադրբեջանը մասսայականորեն վաճառքի է հանել նաեւ պետական գույքերը եւ հաստատությունները: