Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոբուս:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 69-րդ կմ-ին:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.24-ին, մարվել' 16.50-ին:

 

Այրվել է «Mitsubishi Rosa» մակնիշի 23 OU 437 պետհամարանիշով ավտոբուսն՝ ամբողջությամբ (վարորդ՝ 1971 թ. ծնված Հ. Ս.):

 

Նշենք, որ ավտոբուսը զինվորների է տեղափոխել

 

Այրվելու հետեւանքով որեւէ զինվոր չի տուժել: