Էշություն… ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, երբ լսեց մեր հարցը, որով հետաքրքրվել էինք, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ հնարավոր է ՀԱԿ ցուցակն այս անգամ գլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանի որդին:

 

Հիշեցնենք, թերթերից մեկը գրել էր, որ ցանկալի պատգամավորական հինգ մանդատներից մեկը, ըստ լուրերի, պետք է բաժին հասնի Տեր-Պետրոսյանի որդուն՝ Դավիթ Պետրոսյանին։ Տեր-Պետրոսյանը ցանկանում է որդուն ամեն գնով պատգամավոր դարձնել, բնականաբար, չմոռանալով ՀԱԿ-ի մյուս անդամների՝ Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի մասին։ Իսկ թե ով է լինելու ցանկալի հինգերորդը, դեռ պարզ չէ»:

 

Մեր ճշտող հարցին, իսկ ՀԱԿ-ն առհասարակ նախատեսե՞լ է իր ցուցակում ընդգրկել Դավիթ Տեր-Պետրոսյանին, Լևոն Զուրաբյանն արձագանեց. «Մի՛ մոգոնեք»…

 

Գրեթե նույն պատասխանը ստացանք նաև խոսնակ Արման Մուսինյանից, ով արձագանքեց, որ նման «անկապ տեղեկություններն» ինքը չի պատրաստվում մեկնաբանել: