Սոչիի սևծովյան ափից 1,5 կմ հեռու 50-70 մ խորության վրա հայտնաբերվել են անհետացած Ту-154-ի կորպուսի բեկորներ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

«Սոչի քաղաքի սևծովյան ափից 1,5 կմ հեռու 50-70 մ խորության վրա հայտնաբերվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռի կորպուսի բեկորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

RIA Novosti-ին աղբյուրը հայտնել է, որ ափից 5,5 կմ հեռավորության վրա Սև ծովում հայտնաբերվել են ենթադրաբար՝ ТУ-154-ում եղած մարդկանց անձնական իրեր:

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռն անհետացել է ռադարներից Սոչիից մեկնելուց հետո: Ինքնաթիռում մոտ 100 մարդ կա, «ստույգ թիվը ճշտվում է»: