Ադրբեջանի Բիլասուվարի շրջանի բնակիչները' էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո հրաժարվելով վճարել սպառած էլեկտրաէներգիայի համար, բողոքի ակցիա են կազմակերպել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ակցիայի մասնակիցները ցանկացել են փակել Իմիշլի-Բիլասումար ավտոճանապարհը:

Ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ վեճ է բռնկվել, ինչի արդյունքում 9 ոստիկան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ ակցիա իրականացնող 35 մարդ ձերբակալվել է:

Ադրբեջանի կառավարությանն առընթեր սակագնային հանձնաժողովը վերանայել է էներգակիրների գները:

Դեկտեմբերից 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի մեծածախ գինը 0,043 մանաթից դարձել է 0,057 մանաթ:

Էլեկտրաէներգիայի գները 2016 թվականին ավելացվել են արդեն երկրորդ անգամ: Հուլիսի 15-ից սակագներն ավելացվել են 16 տոկոսով:

Նախքան այդ' մայիսի 16-ից ավելացվել էր խմելու ջրի և կոյուղու սակագնային արժեքը:

էներգակիրների գների ավելացումը բացասաբար անդրադարձել ճգնաժամի եւ ազգային արժույթի անկման պատճառով ծանր վիճակում հայտնված Ադրբեջանի բնակչության վրա: պատճառ պատճառ է դարձել այլ ապրանքների թանկացման համար եւս: