ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Սպիտակի, Սիսիանի, Եղեգնաձորի, Արագածի, Արմավիրի, Վայքի, Մարալիկի, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Աշտարակի, Բաղրամյանի, Նոյեմբերյանի, Արթիկի, Դիլիջանի, Մեղրու, Գորիսի, Ճամբարակի, Ախուրյանի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը' 50 մ:

Ապարանի, Մարտունու ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:

Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն