shamshyan.com-ը գրում է.

 

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

 

Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ազահանզ է ստացվել, որ Դալարիկի պոլիգոններ չհասած՝ 2 ավտոմեքնաներ են բախվել։

 

Փրկարարները քաղաքացիների և ՃՈ աշխատակիցների օգնությամբ մեծ դժվարությամբ «09»-ի միջից դուրս են բերել ուղևորուհու՝ Դալարիկ գյուղի 39-ամյա բնակչուհի Ռուզաննա Հարությունյանի դին, իսկ վարորդներ Գ. Պողոսյանն ու Դ. Մակարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։