ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղվարդի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մ:

 

Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սևանի ճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է:

 

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: