Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.35-ին, 1983 թ. ծնված Գոհար Փ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, զեղչային և բանկային քարտեր:

 

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Մաթևոս Հ.-ն հայտնել է, որ այն գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:

 

Գողոնն առգրավված է:

 

Կատարվում է հետաքննություն: