«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին լուրը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով նշեց, որ իր տեղեկություներով՝ իր պաշտպանյալին արդեն այցելել են նաև ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները:

«Պաշտպանյալիս տեսակցել եմ երեկ երեկոյան: Հորդորել եմ դադարեցնել հացադուլը, սակայն նա պնդում է, որ դա իր բողոքն արտահայտելու ձևն է և շարունակելու է այն: Ներսես Պողոսյանի խոսքով՝ ինքն ապօրինի է կալանավորված և արդարադատությունից արդար որոշում է պահանջում: Նա պահանջում է փոխել խափանման միջոց կալանավորումը»,- մանրամասնեց փաստաբանը՝ հավելելով նաև, որ այս պահի դրությամբ՝ Ներսես Պողոսյանն առողջական գանգատներ չունի, նորմալ է իրեն զգում, սակայն հնարավոր չէ, որ հացադուլը որևէ ազդեցություն չունենա: