Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չդադարի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

«Ռուսաստանի Դաշնությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մեզնից կախված ամեն ինչ կարվի, որպեսզի կարգավորման գործընթացը չդադարի, այլ ընդհակառակը՝ ինտենսիֆիկացվի: Ինչ վերաբերվում է հանդիպումների կոնկրետ գրաֆիկին, ապա դրա վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի այն ժամանակ, երբ նման տեղեկատվություն ստացվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: