ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:

Բաղրամյանի, Նոյեմբերյանի, Վայքի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն