Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.49-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.16 -ին, մարվել՝ 15.57 -ին:

Պարզվել է, որ այրվել են Բաբկենցի փողոցի տներից մեկի առաստաղի փայտյա կառուցատարրերը մասամբ (մոտ 8 քմ):