Ամանորին ընդառաջ՝ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը:

 

Խորհրդակցության ընթացքում, շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորի առիթով, Լևոն Մնացականյանը ըստ ուղղությունների՝ տվել է նաև հանձնարարականներ՝ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ: