Նախատոնական օրերին ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ուշադրության կենտրոնում են այն հերոս հայորդիների ընտանիքները, որոնց շնորհիվ այսօր հնարավորություն ունենք ապրել ու ստեղծել կենսական բարիքներ, բաժակ բարձրացնել տոնական սեղանների շուրջ և լինել լավատես:

 

Այցելելով ապրիլյան դիմակայության նահատակներից, ‹‹Մարտական խաչ›› շքանշանի ասպետ Օնիկ Գրիգորյանի ընտանիքին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանձնեց նվերներ, շնորհավորեց վերջիններիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և վստահեցրեց, որ ինչպես հանրապետության ղեկավարությունը, այնպես էլ բանակի հրամանատարությունը, միշտ կգտնվեն հանուն մեր այսօրվա և վաղվա, ամենաթանկ գինը վճարած ընտանիքների կողքին:

 

Նշենք, որ ՊԲ բարձրաստիճան հրամկազմի և պետական մարմինների ներկայացուցիչները, նման առաքելությամբ, եղել են ապրիլյան առճակատման բոլոր նահատակների ընտանիքներում: