Սիրելի և հարգելի ընթերցող, մի քանի ժամից անցյալ կդառնա 2016 թվականը: Տարին, որն արդեն ավարտվում է, շատ ծանր էր բոլորիս համար:

 

Մենք, ի տարբերություն շատ այլ ազգերից, պայքարում ենք սեփական երկրում ազատ ապրելու համար: Մենք, ի տարբերություն շատերի, ունենք ստոր ու նենգ թշնամի, որը ամեն օր մեր մահն է ցանկանում: Անցնող տարին, կգրվի պատմության էջերում: Անցնող 2016 թվականին, 100-ից ավել երիտասարդներ մարտիրոսվեցին, որ մենք ապրենք: Տղերքը զոհվեցին հանուն մեր բոլորիս ապրելու համար: Վերջապես, տղերքը ընկան մարտի դաշտում, հանուն ազատության, իսկ ազատությունը գիտակցված անհրաժեշտություն է:

 

2016 թվականը ծանր էր նաև ներքին քաղքական և հասարակական կյանքում: Շատերի համար գուցե արդեն մոռացված է, բայց 2016 թվականին երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի առաջ: 

 

Մենք, միավորվելով ապրիլին, հաղթահարեցինք արտաքին թշնամու նվաճողական վտանգը, բայց արդեն հուլիսին, սկսեցինք բաժանվել 2 մասի:

 

ՊՊԾ գնդի գրավումը հասարակական ու քաղաքական դաշտը բաժանեց 2 մասի: Ամեն ինչ շատ ավելի վտանգավոր էր, քան հիմա թվում է: Այդպես եղավ արաբական երկրներում, Սիրան բոլորիս օրինակ:

 

Զոհեր, վիրավորներ, կռիվներ, գոռգոռոցներ, ցույցեր...

 

Բայց ուրախություններ էլ կային: Օլիմպիական խաղերում ունեցանք փայլուն, անգերազանցելի արդյունք: 20 տարվա ընդմիջումից հետո Արթուր Ալեքսանյանը մեզ ստիպեց ուրախությունից գոռալ, հպարտանալ: Մենք ունենք օլիմպիական չեմպիոն: Հայաստանի սպորտի պատասխանատուների երկար տարիների աշխատանքը փոհատուցվեց օլիմպիական ոսկով, Միհրան Հարությունյանի չգրանցված հաղթանակով:

 

Mediamall.am լրատվականը, հավատարիմ մնալով լրագրության սկզբունքներին, ամբողջ տարին եղել է Ձեր կողքին, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, մենք Ձեզ տեղեկացրել ենք տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք Ձեզ ենք ներկայացրել բլոգոսֆերայի ակտիվ ներկայացուցիչների գրառումները: 

 

Mediamall.am լրատվականը ներկայացրել է նաև ժամանցային տարաբնույթ իրադարձություններ, հայկական և միջազգային շոուբիզնեսի անցուդարձը:

 

Սիրելի ընթերցող, հաջորդ տարի մենք շարունակելու ենք հավատրմորեն ծառայել Ձեզ: Մենք կգրենք ու Ձեզ ցույց կտանք այն, ինչ կկատարվի Հայաստանում և Հայաստանից դուրս:

 

Mediamall.am լրատվականի խմբարակազմը շնորհավորում է Ձեր Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում ենք, որ Դուք երբեք վատ լուրեր չկարդաք, ցանկանում ենք, որ լինեք առողջ, երջանիկ ու հաջողակ, ունենաք միշտ հաղթանակներ:

 

Աստված պահապան բոլորիս...

 

 Mediamall.am