ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը պարգևատրվել է․

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ․

Պետական կառավարման համակարգում երկարամյա անբասիր գործունեության համար Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Խոստեղի ՑՈԼԱԿՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»,- ասված է հրամանագրում։