Դեկտեմբերի 31-ին, ժամը 16.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Իդեալ»-ի պահեստի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի 598 OZ 61 (վարորդ՝ 1994 թ. ծնված Ե. Տ.) և «Mercedes E320» մակնիշի 63 SO 333 (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Բ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1995 թ. ծնված Հ. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևոր՝ 1994 թ. ծնված Կ. Տ.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: